211652_close_icon

Օլիմպիական խաղերի 5-ակի չեմպիոնը կարիերան կշարունակի ևս 5 տարի

views-count1363 դիտում article-date 21:31 21-11-2025
Ձմեռային Օլիմպիական խաղերի 5-ակի չեմպիոն, լեգենդար բիաթլոնիստ Յոհանես Կլեբոն հայտարարել է, որ կարիերան կշարունակի մինչև 2030 թվականը։ Այս մասին հաղորդում է Langrenn.com-ը։

«Սկզբում իմ ծրագիրը մինչև 2025 թվականն էր։ Հիմա մենք այն երկարաձգել ենք մինչև 2030 թվականը։ Պետք է մասնակցեմ նաև հաջորդ Օլիմպիական խաղերին»,- ասել է 29-ամյա նորվեգացին, որը նաև 15 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն:

Նմանատիպ նյութեր