211652_close_icon

Դուբայում հնդկական կործանիչը վթարի է ենթարկվել ավիաշոուի ժամանակ․ օդաչուն զոհվել է

views-count967 դիտում article-date 19:55 21-11-2025
Դուբայի ավիաշոուի ժամանակ վթարի է ենթարկվել հնդկական արտադրության «Թեջաս» տիպի կործանիչը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեպքի մասին հայտնում է «DW»-ն՝ նշելով, որ օդաչուն մահացել է։

Դուբայի իշխանությունների տեղեկացմամբ՝ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, իսկ հրշեջները պայքարում են բռնկված հրդեհի դեմ։

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը ցուցադրական թռիչքից հետո կորցրել է կառավարումը, ցածր թռիչքի ժամանակ բռնկվել է և ընկել է ավիաշոուի տարածքից մոտ 1,6 կիլոմետր հարավ։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հաստատել են օդաչուի մահվան փաստը՝ նշելով, որ ստեղծվում է հատուկ հանձնաժողով՝ վթարի պատճառները պարզելու համար։

Նմանատիպ նյութեր