Ռուսաստանում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է վթարվել. օդաչուն և ֆոտոլրագրողը զոհվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի մերձմոսկովյան Բալաշիխ շրջանում անցկացվա ավիաշոուի ժամանակ Ан-2 ինքնաթիռ է կործանվել։ Այդ մասին հայտնում է Interfax-ը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ օդաչուն և ինքնաթիռում գտնվող ֆոտոլրագրողը զոհվել են։
Աղբյուրի խոսքով՝ թռիչքի ժամանակ օդաչուն կորցրել է ինքնաթիռի կառավարումը և ցածր բարձրությունից թևով հարվածել գետնին։ Անկումից հետո ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել, ինչից հետո էլ հրդեհվել է։