211652_close_icon

Դիմակավորված ոստիկանները առևանգել են Վարդան Ղուկասյանի որդուն

views-count4159 դիտում article-date 18:39 20-11-2025
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, դիմակավորված անձինք առևանգել և տարել են անհայտ ուղղությամբ։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

«Սպարտակ Ղուկասյանին դեռ չեմ տեսել, միայն գիտեմ, որ դիմակավորված անձինք Գյումրու քննչական վարչության շենքի դիմացից, որտեղ իրեն հարցաքննության են տարել՝ բոլորովին այլ գործով, անհայտ պատճառներով հարկադրանքի միջոց են կիրառել և տարել»,-  ասել է փաստաբանը։

Նմանատիպ նյութեր