211652_close_icon
views-count9980 դիտում article-date 19:10 03-02-2014

Վարդան Ղուկասյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ Ինչպես ավելի [url=https://shamshyan.com/hy/article/140123162101/]վաղ հայտնել էր [/url]ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 23-ին Ս. Ղուկասյանը Սամվել Բալասանյանի տան մոտ խուլիգանություն կատարելու կասկածանքով Գյումրիի Հին կինոյի շենքի մոտից ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Կումայրիի բաժին բերման էր ենթարկվել: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր