Ոստիկանությունը փնտրում է Վարդան Ղուկասյանի որդուն․ ընտրությունների օրը կռիվ է եղել. Aravot.am
Aravot.am-ը գրում է. Երեկ Գյումրու բնակիչներից մեկը՝ Ռազմիկ Գյադուկյանը, դիմել է Ոստիկանության գլխավոր վարչություն՝ հաղորդում ներկայացնելով այն մասին, որ Գյումրու նախկին քաղաքապետ, Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Քաղաքացին նշել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 17.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում, «Սլաբոդկա» թաղամասում՝ Ջիվանու փողոցում , որտեղ իր ու Սպարտակ Ղուկասյանի միջև վիճաբանություն է ծագել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն տալու պատճառով։
Վիճաբանության ժամանակ, ըստ քաղաքացու բողոքի, Սպարտակ Ղուկասյանը ձեռքի ափերով հարվածել է իր ականջներին, այնուհետ երկու անգամ բռունցքով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Մանրամասներն՝ այստեղ