Ռուսաստանը Թուրքիային է փոխանցել «Թուրքական հոսք»-ի ցամաքային հատվածի կոորդինատները
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտնել է, որ Անկարան Մոսկվայից ստացել է «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային հատվածի կոորդինատնները:
«Նախրոդ շաբաթ «Գազպրոմ»-ը պատասխանել է գազատարի այդ հատվածի վերաբերյալ մեր ուղարկած հարցմանը: Այժմ անհրաժեշտ է ստանալ նախնական թույլտվություն՝ նախագծի տեխնիկական-տնտեսական մասով: Ենթադրում եմ, որ ընթացիկ շաբաթում այդ հարցով կոնկրետ գործողություններ կսպասենք»,-նշել է թուրք նախարարը:
Նրա խոսքով՝ ներկա պահին քննարկվում է գազատարի 4 ճյուղերից մեկի շինարարությունը: