211652_close_icon

Արման Ծառուկյանը բացահայտել է, թե որ տարիքում կարող է ավարտել կարիերան

views-count1276 դիտում article-date 20:21 10-11-2025
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշի երկրորդ համար Արման Ծառուկյանը պատմել է, թե երբ է նախատեսում ավարտել մարտիկի իր պրոֆեսիոնալ կարիերան։

​«Ես 29 տարեկան եմ, և մոտավորապես յոթ տարի հետո ես պետք է ավարտեմ կարիերաս։ 36-37 տարեկանում։ Պիկը կլինի 31 տարեկանում։ 31-ից մինչև 34 տարեկանը, ինչպես նաև դրան հաջորդող երկու-երեք տարին դուրս կգամ իմ հին փորձի շնորհիվ, բայց առայժմ նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչպես եմ ապրելու առանց սպորտի»,- ասել է Ծառուկյանը իր YouTube-յան ալիքում։

Նոյեմբերի 22-ին Կատարի Դոհա քաղաքում կայանալիք UFC Fight Night 265 մրցաշարում Ծառուկյանը մենամարտ կանցկացնի Դեն Հուքերի դեմ։

 

Նմանատիպ նյութեր