Ռոնալդուն կարող է ավարտել իր կարիերան, եթե…
Պորտուգալացի առաջատար վիրաբույժ Խոսե Նորոնյան համոզված է` եթե Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն շարունակի հանդես գալ ծնկի վնասվածքով, ապա կարող է հրաժեշտ տալ ֆուտբոլիստի կարիերային:
«Նրա ծունկը հանգստի կարիք ունի: Եթե նա շարունակի վնասվածքով հանդես գալ, ապա կարող է ավարտել ֆուտբոլիստի կարիերան »,- Նորոնյայի խոսքերը մեջբերում է El Confidencial պարբերականը:
Պորտուգալիայի հավաքականի բժիշկը կարծում է, որ Ռոնալդուին անհրաժեշտ է 2-ամսյա հանգիստ, որպեսզի լիարժեք ապաքինվի ծնկի վնասվածքից և չվտանգի իր առողջությունը:
Այսօր Ռոնալդուն չի կարողացել շարունակել թիմի մարզումը, ինչը նշանակում է, որ Պորտուգալիայի հավաքականի առաջատարի համար աշխարհի առաջնությունը կարելի է ավարտված համարել: