211652_close_icon

Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2000-ական դոլար

views-count1501 դիտում article-date 21:00 09-11-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2000-ական դոլար: Այս մասին նա գրել է Truth Social-ի հարթակում։

Մաքսատուրքերի պլանների մասին իր բազմակի հրապարակումների շրջանակներում նախագահը խոստացել է վճարել առնվազն 2000-ական դոլար դիվիդենտ մեկ անձի համար՝ բացառությամբ բարձր եկամուտ ունեցող մարդկանց։

Դեռ պարզ չէ, թե երբ կլինի այդ վճարումը կամ ով է համարվում բարձր եկամուտ ունեցող։ Նախագահը վճարման վերաբերյալ այլ մանրամասներ չի նշել։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մարդիկ, ովքեր դեմ են մաքսատուրքերին, հիմարներ են։ 

Նմանատիպ նյութեր