211652_close_icon

Արարատի մարզում հարգել են 2020 թ. ադրբեջանական ուժերի խոցած ուղղաթիռի ռուս օդաչուների հիշատակը

views-count844 դիտում article-date 16:27 09-11-2025
2020 թվականին ադրբեջանական ուժերի կողմից խոցված ուղղաթիռի ռուս օդաչուների հիշատակն են հարգել Արարատի մարզի Երասխ գյուղում գտնվող հուշահամալիրի մոտ:

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ զինծառայողներ Յուրի Իշչուկը և Ռոման Ֆեդինը զոհաբերել են իրենց կյանքը՝ կատարելով իրենց պարտականությունները:

«5 տարի առաջ երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները շատ դժվար և լարված բանակցություններից հետո ընդունեցին եռակողմ հայտարարություն, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին և հիմք դրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի և հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը: Ռուս զինծառայողները հերոսաբար զոհվեցին այս խնդիրները կատարելիս: Մենք իրավունք չունենք մոռանալու նրանց հերոսությունը»,- նշել է նա:

 

Նմանատիպ նյութեր