211652_close_icon
views-count1033 դիտում article-date 20:22 20-05-2024

ՄԱԿ ԱԽ-ն լռության րոպեով հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և կործանված ուղղաթիռի մյուս ուղևորների հիշատակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և վթարված  ուղղաթիռում գտնվող մյուս ուղևորների հիշատակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահը Ռուսաստանի, Չինաստանի և Ալժիրի խնդրանքով լռության րոպե է հայտարարել։

Անվտանգության խորհուրդը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և մի խումբ այլ պաշտոնյաներ զոհվել են մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատական նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով:

 Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահի և նրա պատվիրակության մահվան մասին լուրերը, որոնք վերադառնում էին Ադրբեջանի հետ սահմանին ամբարտակի բացման արարողությունից։

Նմանատիպ նյութեր