211652_close_icon

Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել. Էդմոն Մարուքյան

views-count3136 դիտում article-date 16:17 09-11-2025
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը յութուբյան ալիքի տեսանյութում խոսել է մի կարևոր թեմայից՝ Հայաստանի Հանրապետության տարածքից նոր հողեր, նոր հողակտորներ, ստրատեգիական ճանապարհներ, ճանապարհների վերահսկողություն Ադրբեջանին անցնելու մասին:

«Թեման շատ բարդ է, ես ոչ միայն պրոբլեմն եմ ներկայացնելու, ես նաև ներկայացնելու եմ դրա լուծումը: Օրեր առաջ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը հարցազրույց էր տվել, որտեղ մեզ իրազեկեցին, որ անկլավների հարցը իրենց ուշադրության կենտրոնում է: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դելիմիտացիայի շրջանակներում Արծվաշենը հետ է բերելու, այսինքն՝ Արծվաշենը հետ բերելու օրակարգ է Հայաստանում ձևավորվել»,- նշում է Մարուքյանը:

Նա համոզմունք է հայտնում, որ եթե այս իշխանությունը վերընտրվի, Հայաստանի Հանրապետության տարածքից նոր զիջումներ են լինելու Ադրբեջանին, և դրանք կազմաքանդող, ֆունդամենտալ պրոբլեմներ են հարուցելու Հայատանի համար:

Մանրամասները՝ տեսանյութում:


 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր