4238 դիտում
14:41 29-02-2020
Կարծում եմ՝ պետք է չեղարկել Երևան - Միլան չվերթները. Էդմոն Մարուքյան
Կարծում եմ պետք է արգելվի բժշկական դիմակների արտահանումը: Այս մասին իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/marukyan.edmon/posts/3528262053912163]էջում[/url] գրել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա գրել է.
«Կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ
1.Կարծում եմ պետք է չեղարկել Երևան - Միլան չվերթները, քանի որ Հյուսիսային Իտալիայում Կորոնավիրուսով վարակակիրների ամենամեծ քանակն է և արդեն Վրաստանում արձանագրված Կորոնավիրուսի դեպքը հաստատվել է, որ Միլանի չվերթի արդյունքն է։
2. Ինչո՞ւ մինչև հիմա չի արգելվել բժշկական դիմակների արտահանումը, որն արգելվել է Վրաստանում և վաճառվում է հատուկ պայմաններով։ Հայաստանում արտահանումը չի արգելվել և ըստ որոշ լուրերի այդ դիմակները արտահանվել են մեծ փող աշխատելու նպատակով։ Կարծում եմ պետք է արգելվի բժշկական դիմակների արտահանումը։
3. Պետք է պետական բոլոր մարմինների համար, որոնք քաղաքացիներին զանազան ծառայություններ են մատուցում, առանձնացնել և նախատեսել հատուկ բժշկական դիմակներ, ակնոցներ արտահագուստ, որոնք համաճարակի բռնկման պարագայում կօգտագործվեն հանրային ծառայողների կողմից` քաղաքացիներին անդադար ծառայություններ մատուցելիս»։
Նմանատիպ նյութեր
3351 դիտում
20:14 02-03-2020
«Արմենիա» ավիաընկերությունը մինչև մարտի 22-ը չեղարկել է Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները
16655 դիտում
14:28 29-02-2020
Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան 2 չվերթները
Այս բաժնից
610 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1363 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա