27 տարի առաջ սպանված ՊՆ փոխնախարար Խորխոռունու գործով որոշում է կայացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armlur.am
27 տարի պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով որոշում է կայացվել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 27 տարի հետո փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան:
2025 թվականի հուլիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը։
Ըստ նախաքննական մարմնի Սասուն Առուշանյանը, Հրայր Նարիմանյանը և Արմեն Առաքելյանը 1998-ի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Սասուն Առուշանյանի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն։ ՔԿ-ի տվյալներով՝ Սասունը, լինելով զինծառայող, կազմակերպել է սպանությունը և 1998-ի նոյեմբեր-դեկտեմբերին այդ նպատակով պայմանավորվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ՝ նրանց խոստանալով համապատասխանաբար 10,000 և 15,000 դոլար։
Սպանությունն իրականացնելու նպատակով ձեռք է բերել «Մակարով» տեսակի ատրճանակի ինքնաշեն փող և խլացուցիչ, որոնք տեղադրել է իր ապօրինի պահվող «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակի վրա։ Ատրճանակը փորձարկել է քաղաքից դուրս՝ ստուգելով ձայնի խլացման աստիճանը։ Խլացուցիչի արդյունավետությունը բավարար չլինելու պատճառով, Նարիմանյանի օգնությամբ քանդել և նորից ինքնաշեն եղանակով հավաքել է փամփուշտները՝ նվազեցնելու վառոդային լիցքը։
1998-ի դեկտեմբերի 7-ին վերոնշյալ անձինք եկել են Երևան՝ իրենց հետ բերելով հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։ Սասուն Առուշանյանը հանցակիցներին ցույց է տվել շենքը, որտեղ բնակվել է Վահրամ Խորխոռունին։ Դեկտեմբերի 9-ի երեկոյան նրանք հանդիպել են Հանրապետության հրապարակում և Հ.Ն.-ի վարած մեքենայով գնացել Խորխոռունու բնակության վայր, որտեղ դարանակալել են։
Ըստ նախնական դերաբաշխման՝ Հ.Ն.-ն մնացել է մեքենայում, իսկ Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն՝ շենքի մուտքի մոտ։ Դեկտեմբերի 10-ի՝ ժամը 00։30-ի սահմաններում, երբ Խորխոռունին մտել է շենքի մուտք, Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն, փոխլրացնելով միմյանց, արձակել են հինգ կրակոց։ Երեքը՝ դեմքի, երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջանում։ Վահրամ Խորխոռունին մահացել է տեղում։
Եվ ահա Սասուն Սուրենի Առուշանյանի մասով գործը դատարան է ուղարկվել եւ այն մակագրվել է դատավոր Գեւորգ Պողոսյանին։ Սասուն Առուշանյանը այս պահին կալանավորված է: