27 տարի առաջ ինչ էր գրում «Առավոտը» Վահրամ Խորխոռունու սպանությունից հետո. Առավոտ
«Պաշտոնական տեղեկատվության համաձայն, մարդասպանը (կամ մարդասպանները) արձակել է յոթ կրակոց, որից երեքը կրծքավանդակի, երկուսը՝ գլխի շրջանում, երկուսն էլ վրիպել է։ Նույն պաշտոնական տեղեկատվության համաձայն, գործի առիթով սկսված նախաքննությունը գտնվում է ՀՀ դատախազության վարույթում։ Երեկ մեզ հաջողվեց պարզել հետեւյալը. վերջին շրջանում Վ. Խորխոռունին երկու բնակարան էր գնել Չարենց-Լերմոնտով խաչմերուկի վրա գտնվող շենքում եւ այնտեղ էլ բնակվում էր։
Հարեւանների վկայությամբ՝ Խորխոռունին աշխատանքից սովորաբար ուշ էր վերադառնում։ Ծառայողական ավտոմեքենաները՝ «Նիվա», «ԳԱԶ 31», սովորաբար, ինքն էր վարում։ Անցած գիշեր նա տուն էր եկել «ԳԱԶ 31» ավտոմեքենայով։ Մեզ որեւէ կերպ չհաջողվեց պարզել՝ նա անմիջապես աշխատանքի՞ց էր տուն վերադառնում, թե որեւէ այլ վայրից։ Նրա մուտքի անմիջապես հարեւանությամբ շենքի կամարն է։
Հարեւանների վկայությամբ՝ վերջին մի քանի օրը էլեկտրալարը կտրված էր եւ կամարը չէր լուսավորվում», – 1998թ.դեկտեմբերի 11ին, Վահրամ Խորխոռունու սպանության հաջորդ օրը «Հերթական սպանությունը» հոդվածում գրել էր «Առավոտը»: «Առավոտի» վաղվա համարում կներկայացնենք սպանությունից հետո շրջանառվող տարբեր վարկածներ, մեր արխիվից որոշակի նյութեր, հարցազրույցներ՝ նաեւ Վանո Սիրադեղյանի հետ արված, որոնք հնարավորություն կտան հասկանալու, արդյոք ՀՀ Քննչական կոմիտեն որոշակի բացահայտումներ արե՞լ է այս գործով, թե՞ երկու տասնամյակի արվածն է:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: