211652_close_icon
views-count1369 դիտում article-date 20:59 03-11-2025

Ծանրորդ Միշա Մելքոնյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 7-րդն է

Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունները:

Երիտասարդներ ծանրորդների 110 կգ քաշայինների պայքարում Հայաստանից Միշա Մելքոնյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 155 կգ ու 161 կգ: Հրում վարժությունում Մելքոնյանը բարձրացրել է 190 կգ:

Երկամարտի 351 կգ արդյունքով` Միշա Մելքոնյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 7-րդն է:

 

Նմանատիպ նյութեր