Ծանրորդ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն էր
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց 87կգ քաշային կարգում Հակոբյանը պոկեց 101 կգ և հրեց 120 կգ: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 221 կգ և զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:
Մինչ այս Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդհորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:
81 կգ քաշային կարգումՌաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունումնա դարձավ փոքր բրոնզե մեդալ:
89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների:
81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզեմեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ:
96 կգ քաշում Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախբարձրացրեց 205 կգ, այնուհետ` 212 կգ, սակայն չբարձրացրեց 215 կգ: Նա նվաճեց փոքր արծաթեմեդալ: Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գարնցեց 372 կգ արդյունք:
102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն:
109 կգ քաշում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր, իսկ երկամարտում զրո ստացավ:
Հայաստանի ընտրանին Եվրոպայի այս առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերիհամար, մասնակցում էր 14 մարզիկով: