211652_close_icon

Սուրբ Էջմիածնում ամփոփված Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված «Պաշտպան Հայրենյաց» բնորոշումն այսօր վերաբերում է ողջ Մայր Աթոռին. իրանագետ

views-count979 դիտում article-date 23:43 28-10-2025
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորումը դա ծրագրված կերպով իրականացնողների համար, փառք Աստծո, առայժմ հիմնականում անպտուղ գործընթաց է, որի միակ «արդյունքն» ընդամենը նախկին մի քահանայի անցումն է թիրախավորողների կողմը և մեկ եկեղեցում անցկացված «պատարագ» կոչեցյալ «միջոցառումը»։

Առաքելական մեր սուրբ եկեղեցու եպիսկոպոսական և քահանայական դասերի, ինչպես նաև նվիրապետական չորս աթոռների միջև որևէ պառակտում տեղի չի ունեցել։

Ոչ միայն չի նվազել, այլ նաև, կարծում եմ՝ ավելացել է Մայր Աթոռին հանրային աջակցությունը, քանզի այն հանդիսանում և դիրքավորվում է ոչ թե որպես բացառապես կրոնական, այլ նաև ազգային հաստատություն՝ ընդ որում, համահայկական մակարդակում փաստացիորեն միակը, որը պահպանում է Արցախի ազգային-հոգևոր բացառիկ կառուցակարգը՝ վտարանդության մեջ գտնվող թեմը։

Արդյո՞ք սա նշանակո՞ւմ է, թե պետք է հանգստանալ և դադարել աշխատել առկա մարտահրավերները կառավարելու և չեզոքացնելու ուղղությամբ։ Բնականաբար ոչ, քանզի հենց Սուրբ Էջմիածնում ամփոփված Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված «Պաշտպան Հայրենյաց» բնորոշումն այսօր վերաբերում է ողջ Մայր Աթոռին, իսկ միլիոնավոր հայորդիների հայացքը գամված է հենց Սուրբ Էջմիածնի խաչալույս գմբեթներին։

 

Նմանատիպ նյութեր