Ի՞նչ է կատարվում Հովհաննավանքի տարածքում․ ոստիկանական հսկողություն է իրականացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am
ArmLur.am-ի քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հովհաննավանք եկեղեցու տարածքում ոստիկաններ են բերել։
Երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետականի տնօրինությամբ կարգալույծ է արվել Տեր Արամ քահանա Ասատրյանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հաղորդագրության համաձայն՝ նրան կարգալույծ հռչակելու համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը, ինչպես նաև Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։
Ի պատասխան այս իրավիճակի Տեր Արամ քահանա Ասատրյանը հայտարարեց, որ ինքը որևէ տեղ չի հեռանալու, ավելի նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կիրակի՝ հոկտեմբերի 26-ին հրավիրում է պատարագի։ Նիկոլ Փաշինյանը ընդունել էր Տեր Արամ քահանա Ասատրյանին և հայտարարել, որ գնալու է կիրակի պատարագի։
Ու մինչ ՔՊ-ականները հայտարարում են, որ կիրակի Սուրբ Հովհաննավանք են գնալու վարչապետի հետ պատարագի մասնակցելու, իրավապահները արդեն գործ են անցել և եկեղեցին հսկում են։
ArmLur.am-ին հայտնեցին, որ իրավապահ մարմիններ են եկել եկեղեցու տարածք և հսկողություն են իրականացնում։ Այս պահին էլ Սուրբ Հովհաննավանք եկեղեցու տարածքում ոստիկաններն են հսկում։