1401 դիտում
13:00 18-07-2015
Հանքավանում հանգստացող դպրոցականների նկատմամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը այցելել են Հանքավանի «Արագած» ամառային ճամբար հանգստի մեկնած դպրոցականներին, որոնցից 30-ը Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ են։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հոգացել էր, որ ճամբարական երեխաներին այցելեն նաև նրանց ծնողները։
ՀՀ կառավարության՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի երկրոդ փուլին «Արագած» ճամբար է մեկնել 425 երեխա՝ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից, Ջավախքից ու ԼՂՀ–ից։ Ճամբարականները հյուրերին դիմավորել են Վարդավառի տոնին նվիրված միջոցառման կրկնությամբ՝ երգելով ու մարզական մրցութային խաղերով։
«Սիրելի՛ երեխաներ, շնորհակալ ենք հետաքրքիր օրվա համար, որ մեզ պարգևեցիք։ Ձեր ոգևորությունը ամենավառ ապացույցն է, որ ճամբարում օրերը հետաքրքիր են անցնում։ Բացի ձեզ ճամբարներ ուղարկելը, Երևանի քաղաքապետը հանձնարարել է նաև ամենօրյա հսկողության ու հոգածության տակ առնել ձեզ, ինչը չէր կարող լիարժեք լինել` առանց ծնողների մասնակցության»,- նշել է Հրայր Անտոնյանը և Երևանի քաղաքապետի անունից նվերներ հանձնել ճամբարի բոլոր երեխաներին։
Ծնողներն իրենց գոհունակությունն են հայտնել ճամբարի պայմանների, ինչպես նաև երեխաներին այցելելու ընձեռված հնարավորության համար։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այցելել է նաև «Արագած»-ին հարևան ճամբարներ՝ հետևելու կարգուկանոնին ու ծանոթանալու երեխաների առօրյային։ Ամենօրյա հսկողության նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մի քանի վարչությունների պետեր, ինչպես նաև Երևանի վարչական շրջանի ղեկավարները պարբերաբար այցելում են Ծաղկաձորի ու Հանքավանի ամառային ճամբարներ։
Հիշեցնենք, որ ծրագրի շահառու երեխաները տարբեր սոցիալական խմբերից են՝ հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 4500 երեխաներ՝ ողջ Հանրապետությունից։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ բյուջեի միջոցներով, իսկ երևանաբնակ երեխաների ցուցակագրումը և տեղափոխումը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը։
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]
Նմանատիպ նյութեր
3298 դիտում
12:18 19-07-2014
Արաբկիրցի ծնողներն այցելել են Հանքավանում հանգստացող իրենց երեխաներին. ֆոտոշարք
1047 դիտում
15:31 19-05-2014
Մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքների նկատմամբ ամենօրյա անձնական հսկողություն կսահմանվի
Այս բաժնից
592 դիտում
18:25 22-11-2024
Նարեկ Մկրտչյանը աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն
820 դիտում
18:06 22-11-2024
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
856 դիտում
17:27 22-11-2024
Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի