211652_close_icon

Սպերցյանը խփեց իր 50-րդ գոլը Կրասնոդարի կազմում

views-count484 դիտում article-date 20:53 18-10-2025
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվեց Մախաչկալայի «Դինամոյին»։ Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:0:

Հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը խփեց իր 50-րդ գոլը «Կրասնոդարի» կազմում։

80-րդ րոպեին Վիկտոր Սան հաշիվը դարձրեց 2:0:

Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 26 միավորով գլխավորեց ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող ԲԿՄԱ-ն 24 միավոր ունի։ Մոսկովյան ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել։

Նմանատիպ նյութեր