211652_close_icon

Երկաթուղու երկայնքով ռուսական զորքերի տեղակայմանը Բաքուն կողմ էր, մենք՝ դեմ․ Արարատ Միրզոյան

views-count439 դիտում article-date 11:50 18-10-2025
Մենք այն տպավորությունն ունենք, որ մի քանի ամսվա և տարվա բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը փորձում էր Սյունիքի համար ստեղծել ինչ-որ արտատարածքային միջանցք, դրա մասին DW-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Օրինակ, նրանք պահանջում էին, որ այս երկաթուղու երկայնքով տեղակայվեն երրորդ երկրի զինված ուժեր։ Հիշում եմ, թե ինչպես էին նրանք ասում, որ երկաթուղու երկայնքով պետք է տեղակայվեն ռուսական զորքեր։ Սա, իհարկե, մեզ համար անընդունելի էր։ Միջանցք չկա, այլ կա «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի»»,- նշել է նախարարը։

Նմանատիպ նյութեր