Պենտագոնը խոստացել է արձագանքել Սիրիայում ռուսական C-300 ԶՀՀ-ների տեղակայմանը
Պենտագոնը կշարունակի անվատանգության քայլեր ձեռնարկել Սիրիայում՝ կապված Ռուսաստանի կողմից C-300 զենիթահրթիռային համակարգեր տեղակայելու հետ։ Այդմասին հայտարարել է Պետդեպի մամուլի քարտուղար Փիթեր Քուքը, փոխանցում է Ria Novosti-ն։
«Մենք կշարունակենք բոլոր միջոցառումները ձեռնարկել, որպեսզի մեր անձնակազմը գործի, որքան հնարավոր է, անվտանգ»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե սպառնալի՞ք է, արդյոք, իր համար ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկոյի հայտարարությունը, որ Ռուսաստանի կողմից տեղակայված C-300 ԶՀՀ-ների շառավիղը կարող է մեծ անակնկալ լինել ցանկացած անօդաչուի համար։
Քուքը նշել է, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումնրը ավիացիա չունեն, և թե ինչի համար է ռուսական կողմը տեղակայել C-300 համակարգերը, այդ հարցին կարող են պատասխանել հենց ռուսական իշխանությունները։