211652_close_icon

ՀՀ Փաստաբանանների պալատը Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի կապակցությամբ հայտարարություն է արել

views-count745 դիտում article-date 17:47 17-10-2025
ՀՀ Փաստաբանանների պալատը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։

«Հաշվի առնելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեաիրավական վարույթի շրջանակում իրականացված գործողությունների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև փաստաբանների անհանգստությունը,
հայտնում ենք, որ Փաստաբանների պալատի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների իրավաչափության և համաչափության հարցը:

Միաժամանակ, Փաստաբանների պալատը նաև նախաձեռնել է փաստաբանի պաշտպանական թիմի հետ անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների հարցի քննարկում»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր