211652_close_icon

Փաստաբանների պալատն ուսումնասիրում է Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի իրավաչափությունը

views-count2818 դիտում article-date 15:38 17-10-2025
ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ  իրականացվող քրեական վարույթի կապակցությամբ. 

«Հաշվի առնելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեաիրավական վարույթի շրջանակում իրականացված գործողությունների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև փաստաբանների անհանգստությունը,

հայտնում ենք, որ Փաստաբանների պալատի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների իրավաչափության և համաչափության հարցը:

Միաժամանակ, Փաստաբանների պալատը նաև նախաձեռնել է փաստաբանի պաշտպանական թիմի հետ անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների հարցի քննարկում»:

Նմանատիպ նյութեր