211652_close_icon

Վեհափառի դեմ իշխանական ԶԼՄ-ների տարածած ձայնագրությունը քննության առարկա է դարձել

views-count568 դիտում article-date 16:59 17-10-2025
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա: Այս մասին NEWS.am-ին հայտնել են գլխավոր դատախազությունից:

Ավելի վաղ համացանցում ձայնագրություն է տարածվել, որում Տեր Նաթան արքեպիսկոպոսի և Հայր Աղան Երնջակյանի հեռախոսազրույցն է։ Նրանք քննարկում են ծառայությանը վերաբերող հարցեր։

Հիշեցնենք, որ հայտնել էինք՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել էր« Իշխանությանը պատկանող կայքերից մեկում հրապարակել են իբր 2023 թվականին կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրություն Սրբազաններից մեկի և ոմն աբեղայի միջև, որում այդ աբեղան մեղադրում է Վեհափառ Հայրապետին՝ ինչ-որ միտինգի մասնակցել «խորհուրդ տալու» համար։

Նմանատիպ նյութեր