Դմիտրի Պեսկովը հերթական ապատեղեկատվություն է անվանել գերմանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերթական ապատեղեկատվություն է անվանել գերմանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, որը վերաբերում է Ուկրաինայի և ՌԴ-ի նախագահների զրույցին:
Զրույցի ընթացքում, ըստ գերմանական ԶԼՄ-ների, ՌԴ նախագահը Պյոտր Պորոշենկոյին նախազգուշացրել է, որ երկու օրում ռուսական զորքերը կարող են գրավել Արևելյան Եվրոպայի մայրաքաղաքները:
Պեսկովն ընդգծել է, որ այսուհետ իրենք անհրաժեշտ չեն համարում անդրադառնալ նմանատիպ հաղորդագրությունների: