211652_close_icon

Փաշինյանի հետ հանդիպմանը Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

views-count598 դիտում article-date 22:30 16-10-2025
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի «Կիլիկիա» Մատենադարանի մատենադարապետ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը Երեւանում մշակութային ծրագրով հանդիպումներ է ունեցել։

Այդ առիթով, Արամ Առաջինի ընտրությամբ եւ գահակալությաբ հատուկ նկարազարդ հատորյակ է հանձնել Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանին, արտաքին գործերի նախարարին եւ ԱԺ նախագահին եւ առաջիկա օրերին կփոխանցի նաեւ Գարեգին Երկրորդին, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։

Այսօր երեկոյան Շահան Սրբազանը նաեւ այցելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպումն առիթ է հանդիսացել, որ Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ եւ շեշտել պետություն–եկեղեցի համագործակցության կարեւորությունը։ Միաժամանակ նա արծարծել է հգեւորականների ձերբակալության հարցը եւ այդ առնչությամբ անհրաժեշտ լուծումներ որոնելու հրամայականը

Նմանատիպ նյութեր