211652_close_icon
views-count1264 դիտում article-date 20:30 16-10-2025

Էդուարդ Սպերցյանը տուգանվել է

Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) Կարգապահական կոմիտեն 150 հազար ռուբլիով տուգանել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրի խաղում «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգին անպատվելու համար, հաղորդում է championat.com-ը։
Նդոնգը հարվածել էր Սպերցյանին եւ հեռացվել էր։ Նդոնգը որակազրկվել է երկու խաղով ագրեսիվ վարքի համար։

Նդոնգի հեռացման դրվագում Սպերցյանը դեղին քարտ էր ստացել սադրող գործողությունների համար։

Կարգապահական կոմիտեն չի գտել ապացույց, որ Սպերցյանը Նդոնգի հասցեին ռասիստական բնույթի վիրավորանք է թույլ տվել։

«Կրասնոդարը» «Ախմատին» հաղթել էր 2:1 հաշվով, Սպերցյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։

Նմանատիպ նյութեր