211652_close_icon
views-count2204 դիտում article-date 23:16 02-12-2021

Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ՖԱԼ-ի 2020/21 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ՖԱԼ-ի 2020/21 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Էդուարդ Սպերցյանն այսօր ստացել է ՖԱԼ-ի կողմից սահմանված մրցանակը։ Քվեարկությանը մասնակցել են առաջնության բոլոր թիմերի գլխավոր մարզիչներն ու ավագները, հայտնում է Armsport.am-ը:

Նախորդ մրցաշրջանում Էդուարդը խփել է 16 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Նշենք, որ այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը համարվում է կրասնոդարյան ակումբի հիմնական կազմի կաղացող։ Սպերցյանը ճանաչվել է նաև թիմի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Նմանատիպ նյութեր