211652_close_icon
views-count796 դիտում article-date 19:30 16-10-2025

«Մեր ձևով» շարժումը դատապարտում է Արագածոտնի թեմի առաջնորդի ապօրինի կալանավորումը

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը դատապարտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի ապօրինի կալանավորումը և թեմի մյուս հոգևորականների և աշխատակիցների հանդեպ օրենքի կոպտագույն խախտմամբ իրականացված քննչական գործողությունները։

Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծված համակարգային և ուղղորդված հարձակումներն նպատակ են հետապնդում հարված հասցնել մեր ազգային ինքնությանը և կազմաքանդել մեր ազգային ինստիտուտները։

Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործառույթներով, և շատ շուտով այդպես էլ լինելու է։

Նմանատիպ նյութեր