211652_close_icon

Գյուղացին կարող է և պետք է ապրի, աշխատի ու զարգանա իր հողի վրա. Գագիկ Ծառուկյան

views-count379 դիտում article-date 11:29 13-10-2025
Սահմանամերձ Վարդենիսի Ծովակ համայնքում շարունակվում են գյուղատնտեսական ակտիվ աշխատանքները։ Այս օրերին համայնքում իրականացվում է կարտոֆիլի, բազուկի և գազարի բերքահավաքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը:

«Նախապես ծրագրված ներդրումներն արդեն իրականացվել են, և արդյունքներն այսօր տեսանելի են՝ բարձր բերքատվություն, որակյալ մթերք և աշխատատեղեր համայնքում։ Տեխնոլոգիական նոր լուծումները գյուղատնտեսական աշխատանքները դարձրել են առավել կազմակերպված, արդյունավետ և համահունչ ժամանակակից պահանջներին։

Այն, ինչ տեսնում ենք, լավագույն օրինակն է այն համոզման, որ գյուղացին կարող է և պետք է ապրի, աշխատի ու զարգանա իր հողի վրա։

Գյուղատնտեսությունը ոչ միայն ազգային տնտեսության ողնաշարն է, այլև մեր պարենային անվտանգության գլխավոր երաշխավորը»:

Նմանատիպ նյութեր