211652_close_icon

Գյուղատնտեսությունը պետք է զարգանա, որ մարդը գյուղում ապրի արժանապատիվ, աշխատի, ստեղծի և չլքի իր հողը․ Գագիկ Ծառուկյան

views-count514 դիտում article-date 11:28 23-08-2025
Գագիկ Ծառուկյանը տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել․

«Շրջայց Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու Վարդենիսի սահմանամերձ տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին։

Խոշոր ներդրումների, նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից մոտեցումների արդյունքում մշակվել են մեծածավալ ցանքատարածություններ, ցորենի արտեր, գործում է սառնարանային տնտեսություն։ Տարիներ շարունակ ամայի մնացած հողերն այսօր դարձել են բերքատու։

Սա միայն գյուղատնտեսություն չէ․ սա երկրի անվտանգության, պարենային ապահովման և տնտեսության հզորացման կարևոր ուղի է։

Գյուղատնտեսությունն է պահում մեր երկիրը, և այն պետք է զարգանա օրեցօր, որպեսզի մարդը գյուղում ապրի արժանապատիվ, աշխատի, ստեղծի և չլքի իր հողը։

Սա է մեր ճանապարհը՝ ուժեղ, կայուն և իր հողի վրա կանգնած Հայաստան»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր