211652_close_icon

Հայաստանի շախմատի հավաքականը ոչ ոքի խաղաց իսպանացիների հետ

views-count721 դիտում article-date 22:54 12-10-2025
Շախմատի Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Իսպանիայի թիմի հետ Բաթումիում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում։

Երրորդ համար Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Դանիիլ Յուֆային։ Առաջին համար Շանթ Սարգսյանը ոչ ոքի խաղաց Մաքսիմ Չիգաեւի, երկրորդ համար Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Դավիդ Անտոնի հետ։ Չորրորդ խաղատախտակին Արամ Հակոբյանը պարտվեց Խայմե Սանթոսին։

Հայաստանի հավաքականը 8 միավորով ընթացիկ 12-րդ տեղում է։

Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։
 

Նմանատիպ նյութեր