Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը արտառոց ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ
Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրի կենտրոնական մրցամարտում Հայաստանի հավաքականը բավական դիտարժան և դրամատիկ պայքարում ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հավաքականի հետ: Ընդ որում, մրցամարտն ավարտվեց արտառոց հանգամանքներում:
Գաբրիել Սարգսյանն առաջին խաղատախտակի վրա պարտության մատնեց աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկին՝ Ֆաբիանո Կարուանային: Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց Լեյներ Դոմինգեսին, իսկ Սոու Ուեսլին սպիտակներով հաղթեց Հրանտ Մելքումյան:
Մրցամարտի վերջին պարտիայում Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով բավական լավ դիրք ուներ Սեմ Շենքլանդի հետ պարտիայում, սակայն բաց թողեց առավելությունը և պարտիան օբեյկտիվորեն պետք է ավարտվեր ոչ-ոքի, սակայն տեղի ունեցավ անսպասելին. ցայտնոտի մեջ գտնվող Շենքլանդը արքայով չթույլատրված քայլ արեց և անմիջապես նրան պարտություն գրանցվեց:
Այսպիսով, առաջատարների այս ճակատամարտն ավարտվեց 2:2: Հիշեցնենք, որ ամերիկացիների կազմում մրցամարտին չէր մասնակցում Լևոն Արոնյանը:
Հայաստանի հավաքականը ԱՄՆ-ի հետ միասին պահպանում է առաջատարի դիրքերը: Վաղը՝ օգոստոսի 6-ին, կկայանա մրցաշարի 8-րդ տուրը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
A moment of madness just as Sam Shankland was about to make a draw and give the USA a crucial match win! After 90...Qg2 (Sam expected 90...Qh1+) he played the impossible 91.Kc2... and there were no king moves that didn't lose! https://t.co/qK8qmvE574 #c24live #ChessOlympiad pic.twitter.com/2PF55ucBkG
— chess24.com (@chess24com) August 5, 2022