211652_close_icon

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը կգործուղվի Ֆրանսիա

views-count847 դիտում article-date 10:49 11-10-2025
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հոկտեմբերի 14-ից 18-ը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաք։ Այս մասին որոշում է ստորագրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Պատվիրակության կազմում կլինեն Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը, քաղաքապետի օգնական Լենա Մելքոնյանը, արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ Նորա Հարությունյանը և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը։

Մեկնումը պայմանավորված է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլայի հրավերով։ Կքննարկվեն առողջապահության ոլորոտում համագործակցության հարցերը։

Սարգիս Մադաթյանի բացակայության ընթացքում քաղաքապետի տեղակալի պարտականությունների կատարումը կվերապահպվի Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանին:

Իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի բացակայության ընթացքում տնօրենի պարտականությունների կատարումը կվերապահպվի բուժական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանին:

Նմանատիպ նյութեր