5078 դիտում
20:44 22-06-2018
ԵԽԽՎ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստրասբուրգ, Եվրանեսթ ԽՎ-ն՝ Բրյուսել, Արտաշես Գեղամյանը և Վարդան Ղուկասյանը՝ Աթենք
ՀՀ Ազգային ժողովի կայքը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումները, ըստ որի՝ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 25-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի հունիսի 25-ից հուլիսի 1-ը ներառյալ Աթենք (Հունաստան Հանրապետություն) կգործուղվեն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, պատվիրակության անդամ Վարդան Ղուկասյանը:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 7-րդ լիագումար նիստին մասնակցելու համար 2018 թվականի հունիսի 24-28-ը ներառյալ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, պատվիրակության անդամներ Կարեն Ավագյանը, Կարեն Բեքարյանը, Իվետա Տոնոյանը, Վարդան Բոստանջյանը, Արարատ Զուրաբյանը, Արմենուհի Կյուրեղյանը և Հայկ Կոնջորյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի հունիսի 24-30-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Կարինե Աճեմյանը, Միքայել Մելքումյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուստամ Մախմուդյանը:
Նմանատիպ նյութեր
1052 դիտում
19:55 10-11-2022
Արմեն Գևորգյանը կգործուղվի Ստրասբուրգ, ապա Բրյուսել, այնուհետև՝ Փարիզ
2252 դիտում
08:43 17-05-2014
Արտաշես Գեղամյանը ԱԱԽ քարտուղա՞ր․ Հրապարակ
1789 դիտում
09:49 01-07-2014
Ի՞նչ է ակնարկել Արտաշես Գեղամյանը Ադրբեջանին. 168 ժամ
Այս բաժնից
475 դիտում
18:17 07-02-2025
Գլխավոր դատախազն ու ԵԽ պաշտոնյան քննարկել են հնարավոր համագործակցությունը
586 դիտում
18:08 07-02-2025
Մեկնարկել է երրորդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության փետրվարի վճարման գործընթացը