ԱԱ-2025-ի վերջին օրը տիտղոսի համար կպայքարեն Վարազդատ Լալայանը՝ Հայաստանից, Գոռ Մինասյանը՝ Բահրեյնից
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 11-ին վերջին մրցումային օրը Հայաստանը կունենա 1 ներկայացուցիչ:
Տղամարդկանց +110 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը։
Լալայանը 2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է, 2019 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2019 թ. աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2019 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Աշխարհի բրոնզե մեդալակիր:
2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում Լալայանը գրանցել է 462 կգ արդյունք (212+250):
2023 թ. աշխարհի փոխչեմպիոն է, 2024 թ. Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Վարազդատ Լալայանը երկամարտում գրանցել է 467 կգ արդյունքով (215+252) եւ նվաճել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ:
2024 թ. Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված աշխարհի առաջնությունում +109 կգ քաշայինների պայքարում Լալայանը երկամարտի 467 կգ արդյունով հռչակվեց աշխարհի չեմպիոն (215+252):
Ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում Լալայանը +109 կգ քաշայինների պայքարում երկամարտում 450 կգ արդյունքով դարձավ կրկնակի չեմպիոն (210+240):
Նորվեգիայում ավարտվող աշխարհի առաջնության +110 կգ քաշայինների պայքարում Բահրեյնի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգա Հայաստանի թիմի նախկին անդամ, Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, Ասիայի կրկնակի չեմպիոն Գոռ Մինասյանը:
Այս քաշային կարգում տիտղոսի համար կմրցի 10 ծանրորդ: Ֆավորիտները Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանն են: Երկուսի նախնական հայտը երկամարտում 460 կգ է: Լալայանից եւ Մինասյանից 20 կգ պակաս հայ է ներկայացրել Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, իրանցի Ալի Դավուդին:
Տղամարդկանց +110 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:
Հիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի թիմը դեռեւս երկամարտի մեդալ չունի:
Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց թիմից փոքր արծաթե մեդալակիր է դարձել Գոռ Սահակյանը (71 կգ) եւ փոքր բրոնզե մեդալ է նվաճել Գարիկ Կարապետյանը (110 կգ):