Բռնցքամարտ. Նարեկ Աբգարյանն ու Հովհաննես Բաչկովը կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար
Մախաչկալայում վաղը կավարտվի Ումախանովի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 12 երկրների ներկայացուցիչներ: Բավականին ուժեղ կազմ հավաքած այս մրցաշարի եզրափակչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Մախաչկալայում մենք կունենանք նաև երեք բրոնզե մեդալակիր: Պատվո հարթակ կբարձրանան նաև 56 կգ քաշայիններ Հենրիկ Մոքոյանը և Գառնիկ Հարությունյանը, ինրպես նաև գեծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն