Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 29-ամյա կնոջ ծննդյան առիթով կազմակերպված խնջույքի ընթացքում վիճաբանություն է առաջացել, սուր կտրող առարկայի հարվածներից հետո ամուսիները տեղափոխվել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շատվան բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկում դանակահարված քաղաքացիներ կան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղարքունիքի մարզային քրեական վարչության, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը ժամը 29-ամյա Մարիամ Զ․-ի տանը ծննդյան առիթով հավաքվել են 26-ամյա Թագուհի Զ․-ն, նրա ամուսինը՝ 35-ամյա Էդգար Խ․-ն և Մարիամ Զ․-ի ընկեր՝ 29-ամյա Սերյոժա Թ․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ ընթացքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Մարիամ Զ․-ն սեղանից վերցնելով խոհանոցային դանակը անկանոն շարժումներ է կատարել՝ ինչի հետևանքով Թագուհի Զ․-ն և Էդգար Խ․-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։