Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպումը
Երկուշաբթի` հունիսի 20-ին, Սանկտ Պետրեբուրգում կկայանա Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Ռուսաստանը կշարունակի իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Երկուշաբթի օրը Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ինչից հետո տեղի կունենա երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպում:
Այս մասին հայտարարել է միջազգային հարցերով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Մենք վճռորոշ դեր խաղացինք Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հարցում` ապրիլյան պատերազմում,- հավելել է պաշտոնյան: