211652_close_icon

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Զարոբյան-Գալոյան եղբայրներ փողոցների խաչմերուկում

views-count328 դիտում article-date 19:10 08-10-2025
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Զարոբյան-Գալոյան եղբայրներ փողոցների խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա - Գալոյան եղբայրներ փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Նմանատիպ նյութեր