211652_close_icon

Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն մերժել է Մակրոնին իմփիչմենթի ենթարկելու միջնորդությունը

views-count295 դիտում article-date 16:44 08-10-2025
Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն մերժել է Մակրոնին իմփիչմենթի ենթարկելու միջնորդությունը: Այս մասին հայտնում է Le Figaro-ն:

Մերժումը հիմնված էր իմփիչմենթի միջնորդությունն ընդունելու հիմքերի բացակայության վրա, որը ներկայացրել էր ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունը, որը հավաքել էր խորհրդարանի 104 պատգամավորի ստորագրություն։

Սահմանադրության 68-րդ հոդվածը նախատեսում է Ֆրանսիայի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում իր պարտականությունները չկատարելու դեպքում։

Նմանատիպ նյութեր