211652_close_icon

«Գաբրիելյան ընդ փարթներս». Աշխարհի տարբեր անկյունների դետեկտիվները Երևանում են

views-count781 դիտում article-date 19:12 07-10-2025
«Գաբրիելյան ընդ փարթներս». Աշխարհի տարբեր անկյունների դետեկտիվները Երևանում են
Այս օրերին Երևանում ընթանում է Մասնավոր դետեկտիվների միջազգային ասոցիացիայի 16-րդ կոնֆերանսը։

Կոնֆերանսի համակազմակերպիչ  է նաև Հայաստանում առաջին և միակ դետեկտիվ գործակալությունը՝ 

«Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրոն ի դեմս բյուրոյի  հիմնադիր, ասոցիացիայի փոխնախագահ Հայկ  Գաբրիելյանի։

Այս կարևոր իրադարձությունը հավաքում է մասնավոր  խուզարկուներին և փորձագետներին նախկին ԽՍՀՄ տարածքի տարբեր պետություններից, այդ թվում՝ Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Լիտվայից և այլ երկրներից։

Կոնֆերանսը հնարավորություն կտա մասնակիցներին փոխանակելու փորձը, քննարկելու նորագույն հետաքննության մեթոդները և ամրապնդելու միջազգային համագործակցությունը մասնավոր հետաքննությունների ոլորտում։ 

Գաբրիելյան և Փարթներս դետեկտիվ բյուրոն հպարտ է մասնակցելու և կազմակերպության մաս լինելով՝ նպաստում է ոլորտի միջազգային զարգացմանը։

Կոնֆերանսի ընթացքում նախատեսվում են մասնագետների զեկույցներ, բաց քննարկումներ և շփման լայն հնարավորություն միջազգային մասնագիտական շրջանակներում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր