211652_close_icon
views-count2899 դիտում article-date 12:27 12-08-2024

Ռեկորդային առգրավումներ և ձերբակալումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում INTERPOL ի կողմից․«ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ»

INTERPOL- ի կողմից 10.04.2024թ.-ից 10.05.2024թ.-ն ընկած ժամանակահատվածում Lionfish Hurricane անվամբ լայնածավալ գործողության ընթացքում ռեկորդային առգրավումներ և ձերբակալումներ են եղել  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։

Այս մասին տեղեկացնում է «ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ԴԵՏԵԿՏԻՎ ԲՅՈՒՐՈՆ:

Գործողության ընթացքում թիրախավորվել են Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի և Եվրոպայի երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցանցերը և իրականացվել է 206 ձերբակալություն:

Գործողությունն իրականացվել է հետևյալ պետություններում՝ Արգենտինա, Բենին, Բրազիլիա, Կաբո Վերդե, Կամերուն, Կանադա, Չիլի, Կոլումբիա, Կոտ դ'Իվուար, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Էլ Սալվադոր, Գամբիա, Գանա, Գվինեա, Գվինեա-Բիսաու, Գայանա, Իռլանդիա, Նիդեռլանդներ, Նիգերիա, Պանամա, Պարագվայ, Պերու, Պորտուգալիա, Սենեգալ, Սիերա Լեոնե, Սուրինամ, Տոգո, Միացյալ Թագավորություն, Ուրուգվայ և Վենեսուելա:

Lionfish Hurricane գործողության ընթացքում առգրավվել են.

56 տոննա կոկաինի հիդրոքլորիդ
52 տոննա այլ ապօրինի թմրամիջոցներ
505 տոննա պրեկուրսոր քիմիական նյութեր
280 հրազեն և նռնականետ
15 օդանավ
 65 գողացված ավտոմեքենա
1 սուզանավ

Նմանատիպ նյութեր