«Ի՞նչ է ձեր ուզածը՝ գնամ, քաղաքական ապաստան ուզե՞մ, խայտառակվե՞նք»․ Գյումրու քաղաքապետը՝ վարչապետին. Aravot.am
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որն այսօր հրավիրել էր լրագրողներին՝ քաղաքական հայտարարությամբ հանդես գալու, և դա կապված էր առավոտյան ոստիկանության պարեկային ծառայողների կողմից իր զրահապատ մեքենան քարշակելու փորձ անելու հետ, ասաց՝ Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր քաղաքապետերից առաջինն է, որը պայքարում է երկրի իշխանության դեմ։
«Իմ վրա փակել եք, տղայիս վրա փակել եք, եղբորս վրա փակել եք, կնոջս վրա գործ եք հարուցել, աղջիկներիս վրա գործ եք հարուցել․ լավ, էսքան ստոր կարելի՞ է լինել։ Վերջը ի՞նչ պիտի, լինի, այսինքն ի՞նչ, դուք ուզում եք, որ մենք քաղաքական ապաստան խնդրե՞նք, խայտառակ լինե՞նք, ելնեք, ասենք՝ մենք քաղաքական ապաստան ենք ուզում։ Միակ ընդդիմադիր քաղաքապետերից մեկը ելնի, հայտարարությունի անի, թե կարող է քաղաքական ապաստան ուզե՞նք մնացած երկրներից, է՞դ է ձեր ձգտումը։
Սրա վերջը չեմ հասկանում, իրոք, կամ դուք գնում եք Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու ազատության, խոսքի ազատության հետևից, կամ ասելու եք՝ մենք ոչ մեկին չենք տալու պետական կառույցները, դա մենք պետք է լինենք, մեր եզը պիտի լինի քաղաքապետ, մեր ոչխարը պիտի լինի մինիստր, և էսպես շարունակական ձեզանով պիտի լինի։ Ասեք, հասկանանք, արա՛, մենք էլ հասկանաք, թե մենք որ երկրում ենք ապրում։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: