Վալոդյան իմ մտերիմ ընկերն է, կշարունակեմ նրա գործը. Օնիկ Ախվերդյան
Վալոդյան իմ մտերիմ ընկերն է, ցավում եմ եղածի համար, կշարունակեմ նրա գործը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Փարաքար խոշորացված համայնքի ավագանու նիստում հայտարարել է նոր ընտրված համայնքապետ ընտրված Օնիկ Ախվերդյանը։
«Տիրապետում եմ համայնքի բոլոր խնդիրներին, պատրաստ եմ իրականացնել այն ծրագիրը, որոնք խոստացել ենք մեր թիմով Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ։
Շատ շնորհակալ եմ իմ թիմակիցներից այս դժվարին պահին ինձ վստահելու համար։ Խոստանում եմ, որ ջանք ու եռանդ չեմ խնայի, իրենց վստահությունը արդարացնելու համար։
Բացի մեկ թիմ լինելուց, ես անձամբ Վալոդյա Գրիգորյանի մտերիմ ընկերն եմ եղել, ցավում եմ այս ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ Վալոդյա Գրիգորյանի ընտանիքից, ծնողներից, որ մեր հայ ազգին պարգևել են այսպիսի զավակ»,- ասել է նա:
Նշենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ավագանին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, համայնքի ղեկավար ընտրեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանին։ Նա ստացավ 12 ձայն:
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները չմասնակցեցին ավագանու նիստին։