211652_close_icon

«222 Lava» մականվամբ հայտնի բլոգերը «BMW X 5»-ը վարում է առանց ամրակապվելու, պատճառաբանելով, թե մեքենան գնելիս ամրագոտին անսարք է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count51684 դիտում article-date 13:40 07-03-2025
«222 Lava» մականվամբ հայտնի բլոգերը Երևանում շրջում է «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայով՝ առանց ամրակապվելու:

Այսօր՝ մարտի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն արձանագրել է խախտումը, իսկ «222 Lava»-ն պատճառաբանում էր, որ երբ ավտոմեքեանան գնել է, ամրագոտին անսարք է եղել, ու խոստացավ, որ 2 օրվա ընթացքում խնդիրը կվերացնի, ինչից հետո արդեն կվարի ամրակապված: 

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ հայտնի բլոգերն իր խոսքին տեր կլինի, հակառակ դեպքում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը հատուկ օպերացիա կիրականացնի, որը հավանաբար կկրի ««222 Lava»-ին կհյուրասիրենք թթու լավաշ» անունը: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր