211652_close_icon

Երևանում «Mercedes»-ի վարորդը, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում է առանց ամրակապվելու, երեխան՝ գրկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count34064 դիտում article-date 14:48 17-08-2025
Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների պահպանումը առաջին հերթին բխում է վարորդի շահերից: 

Ցավոք Հայաստանում կան այնպիսի վարորդներ, ովքեր չարամտորեն կարող են խախտել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը հանգեցնում է ավտովթարների: 
 
Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների պահպանման մեջ է մտնում նաև այն, որ վարորդը պետք է լինի ամրակապված, մեքենան վարելիս էլ գրկին երեխա չլինի:
 
Այսօր՝ օգոստոսի 17-ին, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, «Mercedes»-ը վարում էր առանց ամրակապվելու, գրկին էլ՝ երեխա: 
 
Զարմանալի է, որ Իսակովի պողոտայում ծառայություն կատարող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները չեն նկատել օրինախախտ վարորդի վտանգավոր «օյինբազությունը»: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր